Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ տարան Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող 46-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայում:
Երկրորդ խաղափուլում տղամարդկանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության հասավ Շոտլանդիայի հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ տարան գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը:
Հայկ Մարտիրոսյանի պարտիան ավարտվեց ոչ ոքի արդյունքով:
Կանանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Սինգապուրի հավաքականին:
Հաղթանակ տարան միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը։ Անահիտ Մկրտչյանը պարտվեց։
Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:21 , 18 սեպտեմբերի 
23:37 , 17 սեպտեմբերի
23:21 , 17 սեպտեմբերի 
23:00 , 17 սեպտեմբերի
22:47 , 17 սեպտեմբերի
22:36 , 17 սեպտեմբերի 
22:31 , 17 սեպտեմբերի
22:17 , 17 սեպտեմբերի
21:04 , 17 սեպտեմբերի
20:01 , 17 սեպտեմբերի