Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Ջոն Սթոունսը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է ակումբի կայքը։ 32-ամյա անգլիացի ֆուտբոլիստը փոխարինվել է Իտալիայի առաջնության չորրորդ տորի խաղում։ «Ինտերը» 5։3 հաշվով հաղթել էր «Ուդինեզեին»։ Սթոունսն առաջին անգամ էր ընդգրկվել «Ինտերի» մեկնարկային կազմում։
Ֆուտբոլիստը բուժզննում է անցել Ռոցանոյի Istituto Humanitas հիվանդանոցում։ Նրա ապաքինման ժամկետները պարզ կլինի առաջիկա օրերին։ Իտալական մամուլի տվյալներով՝ նա բաց կթողնի մոտ մեկ ամիս։
Այս մրցաշրջանում Սթոունսը մասնակցել է 5 հանդիպման։ Նա այս տարվա հուլիսին է միացել «Ինտերին»՝ կնքելով 2 տարվա պայմանագիր։ Նախկինում Սթոունսը հանդես է եկել «Բարնսլիում», «Էվերտոնում» եւ «Մանչեսթեր Սիթիում»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:01 , 17 սեպտեմբերի
19:11 , 17 սեպտեմբերի
18:13 , 17 սեպտեմբերի
17:50 , 17 սեպտեմբերի
17:30 , 17 սեպտեմբերի
16:40 , 17 սեպտեմբերի
16:06 , 17 սեպտեմբերի
15:02 , 17 սեպտեմբերի
14:08 , 17 սեպտեմբերի
13:33 , 17 սեպտեմբերի