22:36 17 սեպտեմբերի, 2026Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ տարան Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող 46-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայում:
Երկրորդ խաղափուլում տղամարդկանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության հասավ Շոտլանդիայի հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ տարան գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը:
Հայկ Մարտիրոսյանի պարտիան ավարտվեց ոչ ոքի արդյունքով:
Կանանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Սինգապուրի հավաքականին:
Հաղթանակ տարան միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը։ Անահիտ Մկրտչյանը պարտվեց։
Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.