22:31  ,  17 սեպտեմբերի, 2026

Կառլեն Հովհաննիսյանի առաջին գոլն «Ակրոնում» (տեսանյութ)

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 9-րդ տուրում Տոլյատիի «Ակրոնն» ընդունեց Գրոզնիի «Ախմատին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

«Ակրոնում» առաջին գոլը խփեց թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը։ Նա փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին եւ աչքի ընկավ 87-րդ րոպեին (տեսանյութ

«Ակրոնը» 8 միավորով 13-րդն է։

Ռուսաստանի առաջնություն, 9-րդ տուր

«Ակրոն» - «Ախմատ»՝ 2:0

Ժիլսոն Բենշիմոլ, 5, Կառլեն Հովհաննիսյան, 87

Հեռացում՝ Գեորգի Մելկաձե («Ախմատ»), 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում