Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն վստահ է, որ այս տարի ինքը պետք է արժանանա «Ոսկե գնդակին»։
«Կարծում եմ՝ այս տարին կատարյալ է այս մրցանակը նվաճելու համար։ Իմ ոտքերը խոսում են իմ փոխարեն, անկախ նրանից, թե որքան եմ ես դա ասում։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ «Ոսկե գնդակը» վերադառնա «Ռեալ»։ Այն պետք է վերադառնա «Սանտիագո Բեռնաբեու», մադրիդիստների մոտ։
Այն պետք է վերադառնա այս բոլոր մարդկանց համար, որպեսզի նրանց նվիրի իրենց երազանքը։ Երկրպագուները բոլորից առավել են արժանի դրան»,- Մբապեի խոսքը մեջբերում է AS-ը։
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:01 , 17 սեպտեմբերի
19:11 , 17 սեպտեմբերի
18:13 , 17 սեպտեմբերի
17:50 , 17 սեպտեմբերի
17:30 , 17 սեպտեմբերի
16:40 , 17 սեպտեմբերի
16:06 , 17 սեպտեմբերի
15:02 , 17 սեպտեմբերի
14:08 , 17 սեպտեմբերի
13:33 , 17 սեպտեմբերի