20:01  ,  17 սեպտեմբերի, 2026

«Ինտերի» խաղացողը վնասվածք է ստացել

Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Ջոն Սթոունսը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է ակումբի կայքը։ 32-ամյա անգլիացի ֆուտբոլիստը փոխարինվել է Իտալիայի առաջնության չորրորդ տորի  խաղում։ «Ինտերը» 5։3 հաշվով հաղթել էր «Ուդինեզեին»։ Սթոունսն առաջին անգամ էր ընդգրկվել «Ինտերի» մեկնարկային կազմում։

Ֆուտբոլիստը բուժզննում է անցել Ռոցանոյի Istituto Humanitas հիվանդանոցում։ Նրա ապաքինման ժամկետները պարզ կլինի առաջիկա օրերին։ Իտալական մամուլի տվյալներով՝ նա բաց կթողնի մոտ մեկ ամիս։

Այս մրցաշրջանում Սթոունսը մասնակցել է 5 հանդիպման։ Նա այս տարվա հուլիսին է միացել «Ինտերին»՝ կնքելով 2 տարվա պայմանագիր։ Նախկինում Սթոունսը հանդես է եկել «Բարնսլիում», «Էվերտոնում» եւ «Մանչեսթեր Սիթիում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print