20:01 17 սեպտեմբերի, 2026Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Ջոն Սթոունսը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է ակումբի կայքը։ 32-ամյա անգլիացի ֆուտբոլիստը փոխարինվել է Իտալիայի առաջնության չորրորդ տորի խաղում։ «Ինտերը» 5։3 հաշվով հաղթել էր «Ուդինեզեին»։ Սթոունսն առաջին անգամ էր ընդգրկվել «Ինտերի» մեկնարկային կազմում։
Ֆուտբոլիստը բուժզննում է անցել Ռոցանոյի Istituto Humanitas հիվանդանոցում։ Նրա ապաքինման ժամկետները պարզ կլինի առաջիկա օրերին։ Իտալական մամուլի տվյալներով՝ նա բաց կթողնի մոտ մեկ ամիս։
Այս մրցաշրջանում Սթոունսը մասնակցել է 5 հանդիպման։ Նա այս տարվա հուլիսին է միացել «Ինտերին»՝ կնքելով 2 տարվա պայմանագիր։ Նախկինում Սթոունսը հանդես է եկել «Բարնսլիում», «Էվերտոնում» եւ «Մանչեսթեր Սիթիում»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.