16:06  ,  17 սեպտեմբերի, 2026

«Արարատ-Արմենիայի» գոլը ԵԼ-ում պատմական էր ակումբի համար

ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի հիմնական փուլի առաջին խաղում չեխական «Սպարտայի» դարպասը խփած գոլը դարձավ պատմական Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» համար, գրում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

29-ամյա պորտուգալացի պաշտպան Բռունո Վիլսոնի խփած գոլը 50-րդն էր երեւանյան ակումբի եվրոպական պատմության ընթացքում։

Մեկնարկային տուրում «Արարատ-Արմենիան» տանը «Սպարտային» պարտվել է 1:4 հաշվով։

Երկրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հոկտեմբերի 15-ին կհյուրընկալվի լեհական «Յագելոնիային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News