16:06 17 սեպտեմբերի, 2026ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի հիմնական փուլի առաջին խաղում չեխական «Սպարտայի» դարպասը խփած գոլը դարձավ պատմական Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» համար, գրում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
29-ամյա պորտուգալացի պաշտպան Բռունո Վիլսոնի խփած գոլը 50-րդն էր երեւանյան ակումբի եվրոպական պատմության ընթացքում։
Մեկնարկային տուրում «Արարատ-Արմենիան» տանը «Սպարտային» պարտվել է 1:4 հաշվով։
Երկրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հոկտեմբերի 15-ին կհյուրընկալվի լեհական «Յագելոնիային»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.