22:57  ,  15 սեպտեմբերի, 2026

Խամես Ռոդրիգեսն ավարտեց կարիերան Կոլումբիայի հավաքականում

Մադրիդի «Ռեալի» եւ Մյունխենի «Բավարիայի» նախկին խաղացող Խամես Ռոդրիգեսն ավարտեց կարիերան Կոլումբիայի ազգային հավաքականում։

35-ամյա կիսապաշտպանը վերջին անգամ ազգային թիմի կազմում մասնակցել էր Շվեյցարիայի թիմի հետ դիմակայությանը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում։

«Այդ պահը եկավ։ Շնորհակալ եմ ազգային թիմին ամեն հանդիպման, ուրախության, արցունքի եւ երազանքի համար։ Կոլումբիայի հավաքականում խաղալը իմ կյանքի մեծագույն պարգեւներից մեկն էր։ Շնորհակալություն Կոլումբիա ընդմիշտ»,- գրել  է Ռոդրիգեսը սոցիալական ցանցերում։

Ռոդրիգեսը Կոլումբիայի հավաքականի կազմում մասնակցել է 131 հանդիպման, խփել է 31 գոլ, կատարել 43 գոլային փոխանցում, դարձել է Ամերիկայի գավաթի խաղարկության արծաթե եւ բրոնզե մեդալակիր։

Ռոդրիգեսը 2014թ․ աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն է։

Այս ամռանը նա վերադարձել է հայրենիք՝ պայմանագիր կնքելով «Աթլետիկո Նասյոնալի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news