22:57 15 սեպտեմբերի, 2026Մադրիդի «Ռեալի» եւ Մյունխենի «Բավարիայի» նախկին խաղացող Խամես Ռոդրիգեսն ավարտեց կարիերան Կոլումբիայի ազգային հավաքականում։
35-ամյա կիսապաշտպանը վերջին անգամ ազգային թիմի կազմում մասնակցել էր Շվեյցարիայի թիմի հետ դիմակայությանը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում։
«Այդ պահը եկավ։ Շնորհակալ եմ ազգային թիմին ամեն հանդիպման, ուրախության, արցունքի եւ երազանքի համար։ Կոլումբիայի հավաքականում խաղալը իմ կյանքի մեծագույն պարգեւներից մեկն էր։ Շնորհակալություն Կոլումբիա ընդմիշտ»,- գրել է Ռոդրիգեսը սոցիալական ցանցերում։
Ռոդրիգեսը Կոլումբիայի հավաքականի կազմում մասնակցել է 131 հանդիպման, խփել է 31 գոլ, կատարել 43 գոլային փոխանցում, դարձել է Ամերիկայի գավաթի խաղարկության արծաթե եւ բրոնզե մեդալակիր։
Ռոդրիգեսը 2014թ․ աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն է։
Այս ամռանը նա վերադարձել է հայրենիք՝ պայմանագիր կնքելով «Աթլետիկո Նասյոնալի» հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.