20:42  ,  7 սեպտեմբերի, 2026

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստն ավարտեց կարիերան

«Բարսելոնայի» նախկին եզրային հարձակվող, 35-ամյա իսպանացի Կրիստիան Տելյոն սոցիալական ցանցերում արած գրառումով հայտարարեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։

Տելյոն հանդես է եկել նաեւ «Էսպանյոլում», «Պորտուում», «Ֆիորենտինայում», «Բետիսում», «Լոս Անջելեսում», սաուդան «Ալ Ֆատեհում» եւ «Ալ Օրոբայում», ԱՄԷ-ի «Փալմ Սիթիում»։

«Բարսելոնայի» կազմում Տելյոն դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր, «Բետիսի» կազմում՝ Իսպանիայի գավաթակիր, «Լոս Անջելեսի» հետ՝ ՄԼՍ-ի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print