15:05  ,  7 սեպտեմբերի, 2026

«Բարսելոնայի» պաշտպանը քթի կոտրվածք է ստացել թիմակցին բախվելու հետեւանքով

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Էրիկ Գարսիան մեկ տարում երկրորդ անգամ քթի կոտրվածք է ստացել։

Միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի Լա Լիգայի առաջնության չորրորդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում (5։0), հաղորդում է Sport.es-ը։

Հանդիպման 25-րդ րոպեին, տուգանային հրապարակում տեղի ունեցած գնդակի համար պայքարի ժամանակ, Գարսիան բախվել է թիմակից Ռոդրիին, որը պատահաբար գլխով հարվածել է պաշտպանի դեմքին։ Գարսիան սկսել է արյունահոսել և փոխարինվել է։

25-ամյա պաշտպանը նմանատիպ վնասվածք ստացել էր նաեւ 2025 թվականի նոյեմբերին Չեմպիոնների լիգայի՝ «Բրյուգեի» դեմ խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news