21:59  ,  5 սեպտեմբերի, 2026

«Ինտերի» կամային հաղթանակը «Նապոլիի» նկատմամբ 0:2-ից հետո (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Ինտերը» Միլանում հյուրընկալեց փոխչեմպիոն «Նապոլիին» եւ հասավ կամային հաղթանակի 3:2 հաշվով։

Ընթացքում «Նապոլին» հաղթում էր 2:0 հաշվով։

50-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց նեապոլյան թիմի 33-ամյա իտալացի հարձակվող Մատեո Պոլիտանոն։

3 րոպե անց հյուրերի առավելությունը կրկնապատկեց 23-ամյա դանիացի հարձակվող Ռասմունս Հոյլունդը։

56-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Ինտերի» 29-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

82-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց միլանյան թիմի 29-ամյա ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։

«Ինտերի» հաղթական գոլն ավելացված առաջին րոպեին խփեց Լաուտարո Մարտինեսը՝ ձեւակերպելով դուբլ։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնաց «Ինտերի» պահեստայինների նստարանին։

«Ինտերը» 9 միավորով առաջատարն է։ «Նապոլին» վաստակել է 3 միավոր եւ 13-րդն է։

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Ինտեր» - «Նապոլի»՝ 3:2 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 56, 90+1, Մարկուս Տյուրամ, 82 - Մատեո Պոլիտանո, 50, Ռասմուս Հոյլունդ, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում