00:46  ,  5 սեպտեմբերի, 2026

«Կոմոն» հաղթեց խոշոր հաշվով եւ Ա Սերիայի առաջատարն է (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Կոմոն» հյուրընկալվեց «Ջենոային» եւ առավելության հասավ 4:1 հաշվով։

Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ սենեգալցի կիսապաշտպան Ասանե Դիաոն։ Աչքի ընկան նաեւ խորվաթ կիսապաշտպան Մարտին Բատուրինան եւ արգենտինացի կիսապաշտպան Նիկոլաս Պասը։

«Կոմոն» 7 միավորով ընթացիկ առաջատարն է։

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Ջենոա» - «Կոմո»՝ 1:4 (տեսանյութ)

Միլուտին Օսմաիչ, 19 - Մարտին Բատուրինա, 25, Ասանե Դիաո, 30, 78, Նիկոլաս Պաս, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News