23:58  ,  4 սեպտեմբերի, 2026

Սպերցյանի գոլը նպաստեց «Ալ Ահլիի» հաղթանակին (տեսանյութ)

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրում «Ալ Ահլին» հյուրընկալեց «Ալ Ռիյադին» եւ առավելության հասավ 5:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Այվան Թոնին, որը երկու գոլն էլ խփեց 11-մետրանոցից։

Աչքի ընկան նաեւ Հայաստանի հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, պորտուգալացի հարձակվող Տրինկաոն եւ սաուդցի կիսապաշտպան Նաիֆ Մասուդը։

Սպերցյանը փոխարինվեց 75-րդ րոպեին։

Այս ամռանը ռուսական «Կրասնոդարից» Սաուդյան Արաբիայից տեղափոխված Սպերցյանն «Ալ Ահլիում» խփել է 3 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում

«Ալ Ահլին» 9 միավորով չորրորդն է, «Ալ Ռիյադը» 12-րդն է՝ 4 միավոր։

Սաուդյան Արաբիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ալ Ահլի» - «Ալ Ռիյադ»՝ 5:0

Այվան Թոնի, 16, 11մ, 61, 11մ, Էդուարդ Սպերցյան, 43, Տրինկաո, 45+2, Նաիֆ Մասուդ, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում