22:52  ,  4 սեպտեմբերի, 2026

US Open. Արինա Սաբալենկան դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը երրորդ շրջանում 6:3, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 92-րդ ռակետ, ուզբեկ Կամիլա Ռահիմովային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 30 րոպե։

Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Դիանա Շնայդերի եւ ամերիկացի Թեյլոր Թաունսենդի դիմակայության հաղթողը։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 108 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News