23:58 4 սեպտեմբերի, 2026Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրում «Ալ Ահլին» հյուրընկալեց «Ալ Ռիյադին» եւ առավելության հասավ 5:0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Այվան Թոնին, որը երկու գոլն էլ խփեց 11-մետրանոցից։
Աչքի ընկան նաեւ Հայաստանի հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, պորտուգալացի հարձակվող Տրինկաոն եւ սաուդցի կիսապաշտպան Նաիֆ Մասուդը։
Սպերցյանը փոխարինվեց 75-րդ րոպեին։
Այս ամռանը ռուսական «Կրասնոդարից» Սաուդյան Արաբիայից տեղափոխված Սպերցյանն «Ալ Ահլիում» խփել է 3 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում
«Ալ Ահլին» 9 միավորով չորրորդն է, «Ալ Ռիյադը» 12-րդն է՝ 4 միավոր։
Սաուդյան Արաբիայի առաջնություն, 5-րդ տուր
«Ալ Ահլի» - «Ալ Ռիյադ»՝ 5:0
Այվան Թոնի, 16, 11մ, 61, 11մ, Էդուարդ Սպերցյան, 43, Տրինկաո, 45+2, Նաիֆ Մասուդ, 87
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.