Անգլիական «Լիվերպուլը» հայտարարեց ֆրանսիական «Սենտ-Էթիենից» 18-ամյա հարձակվող Ջիլիան Ն'Գեսանի տրանսֆերի մասին։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը պաշտոնապես կմիանա «Լիվերպուլին» մշտական հիմունքներով հունվարին։
Հարձակվողը ընթացիկ մրցաշրջանի մնացած մասը կանցկացնի վարձակալությամբ ֆրանսիական Լիգա 1-ի «Բրեստ» ակումբում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 5 միլիոն եվրո, պայմանագիրը ներառում է խաղացողի հետագա վաճառքից տոկոսի վերաբերյալ կետ։ Ջիլիան Ն'Գեսանը «Սենտ-Էթիենի» հիմնական թիմի կազմում անցկացրել է 13 խաղ, խփել է 1 գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:11 , 4 սեպտեմբերի
16:38 , 4 սեպտեմբերի
16:01 , 4 սեպտեմբերի
15:09 , 4 սեպտեմբերի
14:54 , 4 սեպտեմբերի
14:32 , 4 սեպտեմբերի
13:51 , 4 սեպտեմբերի
13:24 , 4 սեպտեմբերի
12:22 , 4 սեպտեմբերի
11:41 , 4 սեպտեմբերի