20:04  ,  4 սեպտեմբերի, 2026

«Մանչեսթեր Սիթիի» ավագները

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» իտալացի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան նշանակել է թիմի ավագներին. դարպասապահ Ջանլուիջի Դոնարումա, պաշտպաններ Ռուբեն Դիաշ եւ Մարկ Գեհի, հարձակվող Էրլինգ Հոլանդ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» ավագն էր Բերնարդու Սիլվան, որը տեղափոխվել է Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալ»։

Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեպտեմբերի 5-ին կընդունի «Քովենթրի Սիթիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print