10:43  ,  31 օգոստոսի, 2026

US Open. Ջոկովիչի սենսացիոն պարտությունը մեկնարկում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը սենսացիոն պարտություն կրեց Նյու Յորքում մեկնարկած ԱՄՆ-ի բաց առաջնությունում։

Սերբ թենիսիստը առաջին շրջանում հանդիպեց աշխարհի 49-րդ ռակետ, արգենտինացի Մարիանո Նավոնեի հետ եւ պարտվեց 6:7 (5:7), 7:5, 6:4, 2:6, 1:6 հաշվով։ Պայքարը տեւեց 4 ժամ եւ 40 րոպե։

Ջոկովիչը մրցախաղի ընթացքում մի քանի անգամ դիմել է բժիշկների օգնության, սրտխառնոց եւ փսխում է ունեցել, դեղահաբ է խմել։

Նավոնեի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 43-րդ ռակետ, իտալացի Մատեո Բերետինիի եւ աշխարհի 127-րդ ռակետ, շվեյցարացի Սթեն Վավրինկայի դիմակայության հաղթողը։

2006 թվականից Նավոնեն առաջինն է, ում հաջողվեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի առաջին շրջանում հաղթել Ջոկովիչին։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 108 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English