09:34  ,  31 օգոստոսի, 2026

Գեորգի Հարությունյանի գեղեցիկ գոլը Հունգարիայի առաջնությունում (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը գոլի հեղինակ է դարձել Հունգարիայի առաջնությունում։ 6-րդ տուրում «Պուշկաշ Ակադեմիան» տանը 1:2 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։

Գեորգի Հարությունյանն աչքի է ընկել 58-րդ րոպեին՝ հաշիվը դարձնելով 1:1:

Հունգարիայի ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստը խփեց երկրորդ գոլը։

«Պուշկաշ Ակադեմիան» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում