16:09  ,  6 օգոստոսի, 2026

ATP-1000. Դանիիլ Մեդվեդեւի սենսացիոն պարտությունը

Աշխարհի 6-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս մնաց Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացվող ATP-1000 մրցաշարից։ Երկրորդ շրջանում ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 70-րդ ռակետ, հոլանդացի Բոտին վան դե Զանդսխուլպի հետ եւ պարտություն կրեց 3:6, 6:7 (5:7) հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 41 րոպե։

Վան դե Զանդսխուլպը հաջորդ շրջանում կմրցի լեհ Հուբերտ Հուրկաչի հետ։

Մոնրեալի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,5 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News