12:12  ,  14 օգոստոսի, 2026

Բեն Շելթոնը՝ Մոնրեալի «Մասթերսի» հաղթող

Աշխարհի 10-րդ ռակետ Բեն Շելթոնը նվաճեց Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացված «Մասթերս» մրցաշարի տիտղոսը։

Եզրափակիչում ամերիկացի թենիսիստը 6:3, 7:6 (7:4) հաշվով պարտության մատնեց աշխարհի 31-րդ ռակետ, ամերիկացի Բրենդոն Նակաշիմային։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 27 րոպե։

Բեն Շելթոնը երկրորդ անգամ անընդմեջ հաղթեց Մոնրեալի «Մասթերսում», որի մրցանակային հիմնադրամը 9,5 միլիոն դոլար էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News