00:40  ,  31 օգոստոսի, 2026

«Ինտերն» ուժեղ էր «Կալյարիից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն եւ գավաթակիր «Ինտերը» հյուրընկալվեց «Կալյարիին» եւ առավելության հասավ 1:0 հաշվով։

9-րդ րոպեին աչքի ընկավ թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն (տեսանյութ

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։

«Ինտերը» 6 միավորով առաջատարն է, «Կալյարին» ունի 3 միավոր եւ 13-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում