10:27  ,  24 օգոստոսի, 2026

Cincinnati Open. Ֆիսն ու Գաուֆը նվաճեցին տիտղոսները

Աշխարհի 21-րդ ռակետ Արթյուր Ֆիսը նվաճեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացված «Մասթերս» մրցաշարի տիտղոսը։ Եզրափակիչում ֆրանսիացի թենիսիստը 6:3, 1:6, 6:0 հաշվով հաղթեց աշխարհի 23-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 28 րոպե։

Տղամարդկանց մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար էր։

Կանանց WTA-1000 մրցաշարի տիտղոսը Ցինցինատիում նվաճեց աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆը, որը եզրափակիչում 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլային։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 15 րոպե։

Կանանց մրցաշարի մրցանակային հիմնադրամը 7,4 միլիոն դոլար էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News


  • Latest news