Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիան (WBA) սուպերծանր քաշային կարգում սուպերչեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին եւ կանոնավոր չեմպիոն Ալեքսանդր Պովետկինին կոչ է արել բանակցել մենամարտ անցկացնելու վերաբերյալ:
Վլադիմիր Կլիչկո - Դեւիդ Հեյ մենամարտից առաջ հաստատվել էր, որ չեմպիոնական մենամարտի հաղթողը պետք է 18 ամսվա ընթացքում մենամարտի Ալեքսանդր Պովետկին – Ռուսլան Չագաեւ մենամարտի հաղթողի հետ: Այդ մենամարտը կայացել է 2011թ. օգոստոսի 27-ին:
WBA-ը Կլիչկո – Պովետկին մենամարտի օր է հաստատել 2013թ. փետրվարի 24-ը: Սակայն եթե կողմերը համաձայնության չհասնեն մինչեւ 2013թ. հունվարի 17-ը, կնշանակվի մենամարտն անցկացնելու իրավունքի սակարկություն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի