22:10 24 դեկտեմբերի, 2012Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիան (WBA) սուպերծանր քաշային կարգում սուպերչեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին եւ կանոնավոր չեմպիոն Ալեքսանդր Պովետկինին կոչ է արել բանակցել մենամարտ անցկացնելու վերաբերյալ:
Վլադիմիր Կլիչկո - Դեւիդ Հեյ մենամարտից առաջ հաստատվել էր, որ չեմպիոնական մենամարտի հաղթողը պետք է 18 ամսվա ընթացքում մենամարտի Ալեքսանդր Պովետկին – Ռուսլան Չագաեւ մենամարտի հաղթողի հետ: Այդ մենամարտը կայացել է 2011թ. օգոստոսի 27-ին:
WBA-ը Կլիչկո – Պովետկին մենամարտի օր է հաստատել 2013թ. փետրվարի 24-ը: Սակայն եթե կողմերը համաձայնության չհասնեն մինչեւ 2013թ. հունվարի 17-ը, կնշանակվի մենամարտն անցկացնելու իրավունքի սակարկություն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.