14:54  ,  24 դեկտեմբերի, 2012

Daily Mail-ը Ֆերգյուսոնին հիշեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների «սխրանքները»

Բրիտանական Daily Mail-ը հիշեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին նրա ֆուտբոլիստների «սխրանքները»` արձագանքելով շոտլանդացի մասնագետի հայտարարությանը, թե չի հիշում մի դեպք, որն ավելի վտանգավոր լինի, քան Անգլիայի առաջնության 18-րդ տուրի` «Սուոնսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» (1:1) խաղում ուելսցիների պաշտպան Էշլի Ուիլյամսի հարվածը Ռոբին վան Պերսիի գլխին: Ֆերգյուսոնը հայտարարել էր, որ Վան Պերսին մահից է փրկվել:

Բրիտանական պարբերականն այդ առիթով հիշեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Ռոբի Քինի, Էրիկ Կանտոնայի եւ Փոլ Սքոուլզի ոչ պակաս վտանգավոր հարվածները:

2011թ. ապրիլին «Լիդս» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում Ռոբի Քինը ահավոր հարվածով տապալեց «Լիդսի» նորվեգացի պաշտպան Հալանդին:

1995թ. հունվարին Էրիկ Կանտոնան «Մանչեսթեր Յունայթեդ»- «Քրիսթել Փելաս» խաղում ոտքով հարվածեց ֆուտբոլասեր Մեթյու Սիմոնսին:

2011-ին Փոլ Սքոուլզը հարձակվեց «Մանչեսթեր Սիթիի» խաղացող Պաբլո Սաբալետայի վրա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով