14:54 24 դեկտեմբերի, 2012Բրիտանական Daily Mail-ը հիշեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին նրա ֆուտբոլիստների «սխրանքները»` արձագանքելով շոտլանդացի մասնագետի հայտարարությանը, թե չի հիշում մի դեպք, որն ավելի վտանգավոր լինի, քան Անգլիայի առաջնության 18-րդ տուրի` «Սուոնսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» (1:1) խաղում ուելսցիների պաշտպան Էշլի Ուիլյամսի հարվածը Ռոբին վան Պերսիի գլխին: Ֆերգյուսոնը հայտարարել էր, որ Վան Պերսին մահից է փրկվել:
Բրիտանական պարբերականն այդ առիթով հիշեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Ռոբի Քինի, Էրիկ Կանտոնայի եւ Փոլ Սքոուլզի ոչ պակաս վտանգավոր հարվածները:
2011թ. ապրիլին «Լիդս» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում Ռոբի Քինը ահավոր հարվածով տապալեց «Լիդսի» նորվեգացի պաշտպան Հալանդին:
1995թ. հունվարին Էրիկ Կանտոնան «Մանչեսթեր Յունայթեդ»- «Քրիսթել Փելաս» խաղում ոտքով հարվածեց ֆուտբոլասեր Մեթյու Սիմոնսին:
2011-ին Փոլ Սքոուլզը հարձակվեց «Մանչեսթեր Սիթիի» խաղացող Պաբլո Սաբալետայի վրա:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.