22:04  ,  9 հուլիսի, 2026

Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտը» վերջին րոպեներին խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Ֆուտբոլի Կոնֆերեցիաների լիգայի որակավորման առաջին փուլի տնային խաղում Երեւանի «Ալաշկերտը» Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալեց ղազախական «Ելիմայ Սեմեյին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ պարտությունից խուսափելով վերջին րոպեներին։

Հյուրերից հանդիպման հաշիվը 60-րդ րոպեին բացեց 22-ամյա ղազախ կիսապաշտպան Արսեն Աշիրբեկը (տեսանյութ)։

«Ալաշկերտից» 86-րդ րոպեին պատասխան գոլը խփեց 28-ամյա պաշտպան Դավիթ Տերտերյանը, որը փոխարինման էր դուրս եկել 50-րդ րոպեին (տեսանյութ)։

Պատասխան հանդիպումը Ղազախստանում տեղի կունենա հուլիսի 16-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news