22:04 9 հուլիսի, 2026Ֆուտբոլի Կոնֆերեցիաների լիգայի որակավորման առաջին փուլի տնային խաղում Երեւանի «Ալաշկերտը» Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալեց ղազախական «Ելիմայ Սեմեյին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ պարտությունից խուսափելով վերջին րոպեներին։
Հյուրերից հանդիպման հաշիվը 60-րդ րոպեին բացեց 22-ամյա ղազախ կիսապաշտպան Արսեն Աշիրբեկը (տեսանյութ)։
«Ալաշկերտից» 86-րդ րոպեին պատասխան գոլը խփեց 28-ամյա պաշտպան Դավիթ Տերտերյանը, որը փոխարինման էր դուրս եկել 50-րդ րոպեին (տեսանյութ)։
Պատասխան հանդիպումը Ղազախստանում տեղի կունենա հուլիսի 16-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.