14:05  ,  19 հունիսի, 2026

«Փյունիկում» սպասում են Հենրիխ Մխիթարյանին (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Հենրիխ Մխիթարյանը հունիսի 19-ին կայցելի «Փյունիկի» մարզադպրոց։

Միջոցառման շրջանակում նախատեսված է մեծ ծրագիր, որի ընթացքում կներկայացվի Հենրիխ Մխիթարյանի կյանքի և կարիերայի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ, ինչպես նաև կանցկացվի բաց հարցազրույց՝ «Փյունիկի» ակադեմիայի սաների և հատուկ հյուրերի մասնակցությամբ։

Քննարկվելու են Հենրիխի կյանքի ու մարզական ուղու տարբեր փուլերը, ձեռքբերումներն ու փորձառությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news