19:23  ,  13 հունիսի, 2026

«Փյունիկի» նորեկը

«Փյունիկին» է միացել 23-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Էրիկ Սիմոնյանն «Ուրարտու» ակումբի սան է, այդ թիմի կազմում անցկացրել է 45 խաղ ու խփել 3 գոլ։ 2021 թվականի մարտին` 17 տարեկանում նա առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Էրիկ Սիմոնյանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news