17:17  ,  11 հունիսի, 2026

ԵԱ. Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության 2026-27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Հայաստանի թիմը ընդգրկվեց B2 խմբում, որտեղ կմրցի Իռլանդիայի, Բուլղարիայի և Վրաստանի հավաքականների հետ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

A լիգայում 28 հավաքական բաժանվել է 7 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ Հանդիպումները կանցկացվեն մեկ վայրում՝ մինի-մրցաշարերի ձևաչափով։ Խմբերում 4-րդ տեղ զբաղեցրած 7 թիմ կնահանջի B լիգա։

B լիգայում 24 հավաքական բաժանվել է 6 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ Այստեղ ևս հանդիպումները կանցկացվեն մեկ վայրում՝ մինի-մրցաշարերի ձևաչափով։ Խմբերի 6 հաղթողները և լավագույն 2-րդ տեղ գրաված թիմը կբարձրանան Ա լիգա՝ 2-րդ փուլին մասնակցելու համար։

Եզրափակիչ փուլը տեղի է ունենալու Հունգարիայում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news