Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության 2026-27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Հայաստանի թիմը ընդգրկվեց B2 խմբում, որտեղ կմրցի Իռլանդիայի, Բուլղարիայի և Վրաստանի հավաքականների հետ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
A լիգայում 28 հավաքական բաժանվել է 7 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ Հանդիպումները կանցկացվեն մեկ վայրում՝ մինի-մրցաշարերի ձևաչափով։ Խմբերում 4-րդ տեղ զբաղեցրած 7 թիմ կնահանջի B լիգա։
B լիգայում 24 հավաքական բաժանվել է 6 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ Այստեղ ևս հանդիպումները կանցկացվեն մեկ վայրում՝ մինի-մրցաշարերի ձևաչափով։ Խմբերի 6 հաղթողները և լավագույն 2-րդ տեղ գրաված թիմը կբարձրանան Ա լիգա՝ 2-րդ փուլին մասնակցելու համար։
Եզրափակիչ փուլը տեղի է ունենալու Հունգարիայում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:40 , 30 սեպտեմբերի
09:06 , 30 սեպտեմբերի
00:40 , 30 սեպտեմբերի
22:34 , 29 սեպտեմբերի
22:25 , 29 սեպտեմբերի
21:55 , 29 սեպտեմբերի
21:04 , 29 սեպտեմբերի
20:36 , 29 սեպտեմբերի
19:08 , 29 սեպտեմբերի 
18:13 , 29 սեպտեմբերի