Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Մոլդովայի հավաքականի հետ (159-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում)։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1։ 89-րդ րոպեին աչքի ընկավ «Արարատ-Արմենիայի» 22-ամյա հարձակվող Արթուր Սերոբյանը։ Գոլային փոխանցումը կատարեց «Արարատ-Արմենիայի» 33-ամյա պաշտպան Կամո Հովհաննիսյանը (տեսանյութ)։
Ավելացված առաջին րոպեին պատասխան գոլը խփեց մոլդովական «Պետրոկուբի»26-ամյա կիսապաշտպան Վիկտոր Բոգաչյուկը (տեսանյութ)։
Նախորդ ընկերական խաղում Հայաստանի հավաքականը 1:1 հաշվով ոչ ոքի էր խաղացել Ղազախստանի թիմի հետ։
Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:35 , 30 սեպտեմբերի
09:40 , 30 սեպտեմբերի
09:06 , 30 սեպտեմբերի
00:40 , 30 սեպտեմբերի
22:34 , 29 սեպտեմբերի
22:25 , 29 սեպտեմբերի
21:55 , 29 սեպտեմբերի
21:04 , 29 սեպտեմբերի
20:36 , 29 սեպտեմբերի
19:08 , 29 սեպտեմբերի