12:38  ,  8 հունիսի, 2026

Հովհաննես Հարությունյանը վերադարձել է «Փյունիկ»

Կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը «Նոայից» վերադարձել է «Փյունիկ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ողջունում ենք Հովհաննեսին կրկին մեր ընտանիքին միանալու համար և մաղթում նոր հաջող խաղեր ու հաղթանակներ»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։

Հարությունյանը նախկինում արդեն եղել է թիմի կարևոր ֆուտբոլիստներից մեկը՝ «Փյունիկի» կազմում դառնալով 27 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։ Նա երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն՝ 2020/21 և 2023/24 մրցաշրջաններում՝ իր արդյունավետ խաղով մշտապես նպաստելով թիմի հաջողություններին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news