18:21  ,  4 հունիսի, 2026

Էդուարդ Սպերցյան. Ջանասիրաբար պատրաստվում ենք հավաքականի խաղերին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ, Ռուսաստանի փոխչեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տելեգրամյան ալիքում գրառում է կատարել հավաքականի նախապատրաստական փուլի մասին:

«Մարզումներն ընթանում են ամբողջ թափով: Ջանասիրաբար պատրաստվում ենք հավաքականի խաղերին»,- գրել է Հայաստանի հավաքականի ավագը:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Էդուարդ Սպերցյանը ազգային թիմում հանդես կգա 10 համարի խաղաշապիկով:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն այժմ պատրաստվում է առաջիկա ընկերական հանդիպումներին։

Հունիսի 6-ին Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Ղազախստանին, 3 օր անց՝  Մոլդովային: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news