23:04  ,  2 հունիսի, 2026

Նարդին Մուլահուսեյնովիչը հեռացավ «Նոայից»

Բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը հեռացել է ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայից»։

«Մեծ տրանսֆեր հայկական ֆուտբոլում․ մեր հարձակվողը տեղափոխվում է սերբական Սուպերլիգա։

Նարդին Մուլահուսեյնովիչը տրանսֆերային համաձայնագրով տեղափոխվում է Սերբիայի փոխչեմպիոն «Վոյվոդինա»։

Նարդինը մեր թիմին էր միացել բոսնիական «Զրինսկիից» նոր մրցաշրջանի սկզբում։ Մեկ մրցաշրջան անց «Նոան» ֆուտբոլիստին վաճառում է նախկին տրանսֆերային արժեքից երեք անգամ ավելի բարձր արժեքով։

«Նոայի» մարզաշապիկով 28-ամյա հարձակվողը մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Այդ ընթացքում Մուլահուսեյնովիչը դարձել է Հայաստանի Գավաթակիր և Սուպերգավաթակիր։

Նարդին Մուլահուսեյնովիչը նաև միակ ֆուտբոլիստն է ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի պատմության մեջ, որը գոլի հեղինակ է դարձել 5 անընդմեջ խաղում։

Ուրախ ենք մեր թիմում ունենալ նման հաջողության պատմություն։

Շնորհակալ ենք, Նարդին։ Լավագույնն ենք ցանկանում քեզ կարիերայում»,- նշվում է «Նոայի» հաղորդագրությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news