Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության նախավերջին տուրում չեմպիոն «Նոան» ընդունեց հետնապահ «Արարատին» եւ հաղթեց 8:3 հաշվով։
Խորվաթ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձան բրազիլացի հարձակվող Մատեուս Այասն ու խորվաթ հարձակվող Մարին Յակոլիշը։ Աչքի ընկան նաեւ գվադելուպցի պաշտպան Նաթանայել Սաինտինին, պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրան, մարոկկացի կիսապաշտպան Իմրան Օուլադ Օմարը եւ բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը։
«Նոան» 25 խաղից հետո 52 միավորով երկրորդն է եւ առաջատար «Արարատ-Արմենիայից» (26 խաղ) հետ է 5 միավոր։ «Արարատը» վերջինն է՝ 12 միավոր։
Հայաստանի առաջնություն, 26-րդ տուր
«Նոա» - «Արարատ»՝ 8:3
Մատեուս Այաս, 14, 28, Նաթանայել Սաինտինի, 23, Մարին Յակոլիշ, 54, 57, Հելդեր Ֆերեյրա, 75, Իմրան Օուլադ Օմար, 86, 11մ, Նարդին Մուլահուսեյնովիչ, 89 – Կալիֆալա Դումբիա, 44, Աբուբակար Օուտարա, 47, Գոռ Լուլուկյան, 70
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:14 , 30 սեպտեմբերի
10:35 , 30 սեպտեմբերի
09:40 , 30 սեպտեմբերի
09:06 , 30 սեպտեմբերի
00:40 , 30 սեպտեմբերի
22:34 , 29 սեպտեմբերի
22:25 , 29 սեպտեմբերի
21:55 , 29 սեպտեմբերի
21:04 , 29 սեպտեմբերի
20:36 , 29 սեպտեմբերի