Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության նախավերջին տուրում առաջատաչ «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին եւ տարավ կամային հաղթանակ 3:2 հաշվով։
26 խաղից հետո «Արարատ-Արմենիան» 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտն» ունի 50 միավոր։ «Արարատ-Արմենիային» շրջանցելու տեսական հնարավորություն ունի միայն երրորդ տեղում գտնվող չեմպիոն «Նոան», որը 24 խաղից հետո ունի 49 միավոր եւ դեռ 3 հանդիպում պետք է անցկացնի։
Հայաստանի առաջնություն, 26-րդ տուր
ԲԿՄԱ - «Արարատ-Արմենիա»՝ 2:3
Նարեկ Հովհաննիսյան, 25, Մարկ Ավետիսյան, 58 - Արայիկ Էլոյան, 62, Ժոաու Կեյրուշ, 72, Ուգո Օլիվեյրա, 83, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:40 , 30 սեպտեմբերի
09:06 , 30 սեպտեմբերի
00:40 , 30 սեպտեմբերի
22:34 , 29 սեպտեմբերի
22:25 , 29 սեպտեմբերի
21:55 , 29 սեպտեմբերի
21:04 , 29 սեպտեմբերի
20:36 , 29 սեպտեմբերի
19:08 , 29 սեպտեմբերի 
18:13 , 29 սեպտեմբերի