Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն 2012/2013 մրցաշրջանի վերջում կհեռանան Մադրիդի «Ռեալից», տեղեկացնում է իսպանական Marca թերթը:
27-ամյա պորտուգալացուն չի գոհացնում իր աշխատավարձն Արքայական ակումբում: Ռոնալդուն կարծում է, որ ինքը նույն վերաբերմունքին չի արժանանում «Ռեալում», ինչպես Լիոնել Մեսիին են վերաբերվում «Բարսելոնայում»: Նոր պայմանագրով 25-ամյա Մեսին կատալոնական ակումբում կստանա տարեկան 16 միլիոն եվրո աշխատավարձ եւ կդառնա աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Արքայական անումբում նույնպես նոր պայմանագիր են պատրաստում Ռոնալդուի համար՝ ավելի լավ ֆինանսական պայմաններով: Սակայն Մադրիդում պորտուգալացու ապագան այնքան էլ լուսավոր չէ:
Ռոնալդուն կարծում է, որ ինքը շատ բան է արել «Ռեալի» համար, իսկ ակումբը նույն կերպ չի պատասխանել իրեն: Մինչեւ օրս ոչ մի փոփոխություն չի եղել նրա պայմանագրում, ինչը չի կարող գոհացնել պորտուգալացուն: «Ռեալը» չի մտածում Ռոնալդուի մասին այնպես, ինչպես «Բարսելոնան»՝ Մեսիի մասին: Բացի այդ՝ Արքայական ակումբի նախագահը Ռոնալդուին այնպես չի վերաբերվում, ինչպես «Բարսելոնայի» նախագահն աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, գրում է Marca-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի 
18:09 , 12 հոկտեմբերի
17:17 , 12 հոկտեմբերի