10:05 21 դեկտեմբերի, 2012Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն 2012/2013 մրցաշրջանի վերջում կհեռանան Մադրիդի «Ռեալից», տեղեկացնում է իսպանական Marca թերթը:
27-ամյա պորտուգալացուն չի գոհացնում իր աշխատավարձն Արքայական ակումբում: Ռոնալդուն կարծում է, որ ինքը նույն վերաբերմունքին չի արժանանում «Ռեալում», ինչպես Լիոնել Մեսիին են վերաբերվում «Բարսելոնայում»: Նոր պայմանագրով 25-ամյա Մեսին կատալոնական ակումբում կստանա տարեկան 16 միլիոն եվրո աշխատավարձ եւ կդառնա աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Արքայական անումբում նույնպես նոր պայմանագիր են պատրաստում Ռոնալդուի համար՝ ավելի լավ ֆինանսական պայմաններով: Սակայն Մադրիդում պորտուգալացու ապագան այնքան էլ լուսավոր չէ:
Ռոնալդուն կարծում է, որ ինքը շատ բան է արել «Ռեալի» համար, իսկ ակումբը նույն կերպ չի պատասխանել իրեն: Մինչեւ օրս ոչ մի փոփոխություն չի եղել նրա պայմանագրում, ինչը չի կարող գոհացնել պորտուգալացուն: «Ռեալը» չի մտածում Ռոնալդուի մասին այնպես, ինչպես «Բարսելոնան»՝ Մեսիի մասին: Բացի այդ՝ Արքայական ակումբի նախագահը Ռոնալդուին այնպես չի վերաբերվում, ինչպես «Բարսելոնայի» նախագահն աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, գրում է Marca-ն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.