Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության նախավերջին տուրում չեմպիոն «Նոան» հյուրընկալվեց առաջատար «Արարատ-Արմենիային» եւ հաղթեց 4:0 հաշվով։
13-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը։ 20-րդ րոպեին աչքի ընկավ պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրան։ 85-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Մատեուս Այասը, որն ավելացված չորրորդ րոպեին նաեւ դուբլ ձեւակերպեց։
25 հանդիպումից հետո «Արարատ-Արմենիան» 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Նոան» անցկացրել է 24 հանդիպում եւ 49 միավորով երկրորդն է։
Վերջին տուրում «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի ԲԿՄԱ-ին, «Նոան» կընդունի «Արարատին»։
13-րդ տուրից տեղափոխված խաղում «Նոան» մայիսի 23-ին կհյուրընկալվի «Փյունիկին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:40 , 30 սեպտեմբերի
09:06 , 30 սեպտեմբերի
00:40 , 30 սեպտեմբերի
22:34 , 29 սեպտեմբերի
22:25 , 29 սեպտեմբերի
21:55 , 29 սեպտեմբերի
21:04 , 29 սեպտեմբերի
20:36 , 29 սեպտեմբերի
19:08 , 29 սեպտեմբերի 
18:13 , 29 սեպտեմբերի