20:59  ,  6 մայիսի, 2026

«Նոայի» եւ «Արարատ-Արմենիայի» հաղթանակները (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում տեղի ունեցավ 16-րդ տուրից տեղափոխված երկու հանդիպում։

Առաջատար «Արարատ-Արմենիան» ընդունեց «Փյունիկին» եւ հաղթեց 1:0 հաշվով։ Միակ գոլը խփեց Գվինեա Բիսաուն ներկայացնող կիսապաշտպան Զիդան Բանջաքին։

«Արարատ-Արմենիան» 24 խաղից հետո 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Փյունիկը» 23 խաղից հետո 45 միավորով երրորդն է։

Չեմպիոն «Նոան» հյուրընկալվեց «Գանձասարին» եւ առավելության հասավ 4:1 հաշվով։

«Նոայից» դուբլի հեղինակ դարձավ բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը։ Աչքի ընկավ նաեւ հարձակվող Արտյոմ Ավանեսյանը եւ Բուրկինա Ֆասոն ներկայացնող կիսապաշտպան Գուստավո Սանգարեն։

«Նոան» 23 խաղից հետո 46 միավորով երկրորդն է։ Վերջին երկու տուրերի հանդիպումներից բացի «Նոան» ու «Փյունիկն» իրար դեմ կխաղան 13-րդ տուրից տեղափոխված խաղում։

«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ»՝ 1:0

Զիդան Բանջաքի, 10

«Գանձասար» - «Նոա»՝ 1։4

Ժոաո Նոբրեգա, 66 - Արտյոմ Ավանեսյան, 20, Նարդին Մուլահուսեյնովիչ, 73, 81, Գուստավո Սանգարե, 90+4

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news