17:55  ,  28 ապրիլի, 2026

Մ-17 ԵԱ. Հայաստանի հավաքականը հաղթեց Լիխտենշտեյնի թիմին (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման փուլի B լիգայի 5-րդ խմբի երրորդ տուրի խաղում ընդունեց Լիխտենշտեյնի թիմին եւ հաղթեց 2։1 հաշվով։

Առաջին տուրում հայ ֆուտբոլիստները տանը 2:2 հաշվով էին խաղացել Լյուքսեմբուրգի թիմի հետ։ Երկրորդ տուրում Հայաստանի թիմը մրցել էր հունգարացիների հետ եւ պարտություն կրել 1:3 հաշվով։

Խմբի հաղթողը Հունգարիան է, որը կշարունակի պայքարը հաջորդ փուլում։ Հայաստանի հավաքականը տնային մրցաշարն ավարտեց երրորդ տեղում։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news