20:11  ,  23 ապրիլի, 2026

«Փյունիկը» պարտության մատնեց «Ուրարտուին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 23-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալեց «Ուրարտուին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Չորրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Փյունիկի» գվինեացի հարձակվող Մոմո Յանսանեն։ 63-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն։

Ավելացված երկրորդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց հարձակվող Նիկոլաս Կալուկյանը։

«Փյունիկը» 21 խաղից հետո 44 միավորով երկրորդն է, «Ուրարտուն» 22 խաղից հետո ունի 42 միավոր եւ չորրորդն է։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news