20:53  ,  20 ապրիլի, 2026

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Շիրակին» 4:0 (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 22-րդ տուրում Երեւանի «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց Գյումրիի «Շիրակին» եւ առավելության հասավ 4:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ 22-ամյա հարձակվող Արայիկ Էլոյանը։ Աչքի ընկան նաեւ 29-ամյա կոլումբացի կիսապաշտպան Խուան Անդրես Բալանտան եւ 25-ամյա հարձակվող Ժիրայր Շաղոյանը։

«Արարատ-Արմենիան» 21 խաղից հետո 45 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Շիրակը» նախավերջինն է՝ 12 միավոր։

Հայաստանի առաջնություն, 22-րդ տուր

«Շիրակ» - «Արարատ-Արմենիա»՝ 0:4

Արայիկ Էլոյան, 5, 45, Խուան Անդրես Բալանտա, 70, Ժիրայր Շաղոյան, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news