Բարսելոնայի «Վալ դե Խեբրոն» հիվանդանոցից ուղիղ հեռարձակում կազմակերպած իսպանական Sport-ը հայտնում է, որ դեկտեմբերի 19-ին այս հիվանդանոց տեղափոխված «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան կվիրահատվի դեկտեմբերի 20-ին։ Վիլանովան հարականջային թքագեղձի քաղցկեղային ուռուցք ունի։
Բժիշկները լավատեսորեն են տրամադրված՝ հայտարարելով, որ հայտնաբերված քաղցկեղային հանգույցը 2,5 սմ հեռու է անցած տարի հեռացվածք ուռուցքի տեղից։
Այս վիրահատությունը նախորդից ավելի թեթեւ պետք է լինի։ Եթե ամեն ինչ բարեհաջող ընթացք ունենա, ապա Վիլանովան մի քանի օրից դուրս կգրվի հիվանդանոցից։
Այս ըթնացքում «Բարսելոնայի» ղեկավարությունը հերքում է այլ մարզիչների հետ որեւէ բանակցություն վարելու մասին լուրերը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի